Իտալական Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է ֆուտբոլից հաճույք ստանալու մասին:
«Ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Երբ ես ֆուտբոլ եմ խաղում, դա ինձ մի տեսակ հաճույք է պարգևում։ Ես խաղում եմ սրտով և կրքով, բայց նաև օգտագործում եմ իմ միտքը, ուղեղը: Դա հիմնված է այն բանի վրա, ինչ ես սովորել եմ մարզումների ժամանակ»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The New York Times-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: