Logo

Կվարացխելիա. «Ռոնալդուն իմ կուռքն է»

14:24 / 28.12.2022• ՍՊՈՐՏ
null

Իտալական «Նապոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ասել է, որ իսպանացի նախկին կիսապաշտպան Գուտին և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կուռքերն են:

«Ես միշտ հետևել եմ Գուտիի ելույթներին, ինձ միշտ դուր է եկել նրա խաղաոճը: Երբ ես նայում էի նրան, հիանում էի, սակայն կարճ ժամանակ անց նա ավարտեց կարիերան:

Գուտիից հետո իմ ամենասիրելի ֆուտբոլիստը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Շատ դժվար է ընտրություն կատարել Ռոնալդուի ու Մեսիի միջև, սակայն Կրիշտիանուն իմ կուռքն է»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա վրացի ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում մասնակցել է 17 խաղի, խփել 7 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ