Վրաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան 2024/25 մրցաշրջանում հռչակվեց ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Իտալիայի չեմպիոն, հայտնում է Լիգա 1-ի մամուլի ծառայությունը:
Kvaratskhelia, French and Italian champion in the same season 🏆🇫🇷🇮🇹 pic.twitter.com/izMD9mAhAk
— Ligue 1 English (@Ligue1_ENG) May 23, 2025
«Նապոլին», որտեղ Կվարացխելիան անցկացրել է մրցաշրջանի առաջին հատվածը, պատմության մեջ չորրորդ անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն, իսկ ՊՍԺ-ն, որտեղ վրացի ֆուտբոլիստը խաղացել է երկրորդ հատվածում, հաղթել է Լիգա 1-ի չեմպիոնական տիտղոսը:
Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում Կվարացխելիան անցկացրել է 17 խաղ, խփել 5 գոլ, կատարել 3 ասիստ: Լիգա 1-ում նույն մրցաշրջանում Խվիչան 14 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 ասիստ:
Խվիչա Կվարացխելիան «Նապոլիից» ՊՍԺ էր տեղափոխվել 2025 թվականի հունվարի 17-ին 70 միլիոն եվրոյով:
Կարդացեք նաև՝