Logo

Կվարացխելիան հոր պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում

15:52 / 18.06.2024Ֆուտբոլ
null

Վրաստանի հավաքականի և իտալական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան հոր պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում, հայտնում է Sport Imedi-ն:

Ավելի վաղ Բադրի Կվարացխելիան հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ որդու գործակալ Մամուկա Ջուղելիի հետ խորհրդակցելուց հետո կորոշի, թե որտեղ է 23-ամյա ֆուտբոլիստը շարունակելու կարիերան:

Կրակի վրա յուղ էր լցրել նաև գործակալը՝ հայտնելով, որ չի ցանկանում, որպեսզի Կվարան մնա «Նապոլիում»:

Նեապոլյան ակումբը կոպիտ է արձագանքել.

«Ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր ունի: Բադրի Կվարացխելիան և Մամուկա Ջուղելին չեն որոշում, թե որտեղ է Խվիչան շարունակելու կարիերան, դա կանի ակումբը»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

«Նապոլիի» երկրպագուները նույնպես անմասն չեն մնացել: Նրանք սուր քննադատության տակ են առել վրացի աստղին և պահանջել են ներողություն խնդրել:

Հիշեցնենք, որ Իտալիայի Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Նապոլին» գրավել էր 10-րդ տեղը, իսկ Կվարացխելիան 34 խաղում դարձել էր 11 գոլի և 8 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ