Logo

Կվարացխելիան՝ «Կվարադոնա» կեղծանվան մասին

21:50 / 21.02.2023ՍՊՈՐՏ
null

Իտալական «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է երկրպագուների կողմից «Կվարադոնա» կեղծանունը ստանալու մասին:

Կեղծանունը կապված է իտալական ակումբի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնայի ազգանվան հետ:

«Սկզբում դա անհավանական էր թվում, քանի որ իմ անունը ասոցացվում էր ֆուտբոլի լեգենդի հետ: Ես ընդհանրապես չէի սպասում, բայց դա ինձ մեծ իմպուլս տվեց:

Ես չգիտեի ինչպես արձագանքել դրան: Կամաց-կամաց ընտելանում եմ դրան ու պետք է ասեմ՝ շատ ուրախ եմ, որ ինձ համեմատում են նման խաղացողի հետ, անհավանական է»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի առաջատարը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Նապոլիում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան «Նապոլիում» խաղացել է 1984-1991-ին` երկու անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ