Logo

Կվարացխելիան վերցրել է Ռոնալդուի մարզաշապիկը

12:11 / 27.06.2024Ֆուտբոլ
null

Վրաստանի հավաքականի առաջատարներից Խվիչա Կվարացխելիան Եվրո-2024-ի երրորդ տուրի խաղից հետո վերցրել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը։ Իտալական «Նապոլիի» եզրային հարձակվողը լուսանկար է հրապարակել սոցցանցերում և կատարել հետևյալ գրառումը․ «Երազանքներ»։

Պորտուգալացիների դեմ խաղում Կվարացխելիան դարձել էր գոլի հեղինակ և օգնել Վրաստանի հավաքականին հաղթել 2-0 հաշվով ու խմբում երրորդ տեղով դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Իսպանիան։ Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Ռոնալդուն մեկնարկային կազմում խաղացել էր 66 րոպե։

Հիշեցնենք, որ վրացիները պատմության մեջ առաջին անգամ են մասնակցում Եվրոպայի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ