Logo

The Guardian. Քոբի Մայնուն մտադիր է մերժել «Մանչեսթեր Յունայթեդին»

22:51 / 07.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիացի կիսապաշտպան Քոբի Մայնուն մտադիր է մերժել «Մանչեսթեր Յունայթեդին» և նոր պայմանագիր չկնքել անգլիական ակումբի հետ, հաղորդում է The Guardian-ը։

Անգլիական ակումբն էլ պատրաստ է դիտարկել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառելու հնարավորությունը, քանի որ ֆինանսական խնդիրներ ունի:

Մայնուն ցանկանում է ուժերը փորձել այլ երկրի առաջնությունում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 25 խաղի, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ:

Transfermarkt-ն անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա