Logo

Կոդի Գակպոն կարիերան կշարունակի անգլիական գրանդում

09:22 / 27.12.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» պաշտոնապես հայտարարել է, որ Նիդերլանդենրի հավաքականի հարձակվող Կոդի Գակպոյի տեղափոխության հարցում համաձայնության է եկել Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետ: 

«23-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում կուղևորվի Անգլիա, որտեղ բուժզննում կանցնի և գործարքը կկայանա»,- նշված է հոլանդական ակումբի հայտարարության մեջ: 

The Athletic-ի տեղեկություններով, «Լիվերպուլը» Գակպոյի տրանսֆերի համար կվճարի 37 միլիոն ֆունտ ստերլինգ՝ առանց հավելավճարների: Կողմերը կկնքեն 6 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը ՊՍՎ-ի սան է և գլխավոր թիմում ելույթ է ունենում 2018 թվականից: Կատարում ավարտված աշխարհի առաջնությունում Գակպոն մասնակցել էր 5 հանդիպման ու խփել 3 գոլ:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 խաղ, խփել 18 գոլ ու կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ