Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Կոկեն ամփոփել է Լա լիգայի 20-րդ տուրում «Խետաֆեի» դեմ կայացած հանդիպումը (1-1):
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ միավորներ կորցնել, եթե ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում: Մորատայի դրվագում 11-մետրանոց կար, սակայն մրցավարը որոշեց չսուլել, այդ պատճառով էլ մենք ոչինչ անել չենք կարող»,- Կոկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Աթլետիկոն» 35 միավորով չորրորդն է, իսկ «Խետաֆեն» 18 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:
Հաջորդ տուրում Դիեգո Սիմեոնեի թիմը կմրցի «Սելտայի», իսկ «Խետաֆեն» ուժերը կչափի «Ռայո Վալյեկանոյի» հետ:


