Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Ռանդալ Կոլո Մուանին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի մասին, հայտնում է Football Italia-ն:
«Նա մարզիչ է, որը շատ է զրուցում ֆուտբոլիստների հետ և ճիշտ խորհուրդներ է տալիս: Մոտան մեզ բացատրում է այս ակումբի նշանակությունը: Նա միշտ ասում է, որ մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի արժանանանք երկրպագուների սիրուն: Կարծում եմ՝ թիմում սերտ համագործակցություն կա բոլորի միջև: Լավ է, որ այսպիսի մարզչի հետ եմ աշխատում»,- ասել է ֆրանսիացին:
26-ամյա Կոլո Մուանին «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո Ա սերիայում անցկացրել է 3 հանդիպում ու խփել է 5 գոլ: