Logo

Կոլումբիայի հավաքականը 23 տարի անց Կոպա Ամերիկայի եզրափակիչում է

10:09 / 11.07.2024Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն մրցաշարի գործող հաղթող Արգենտինան ու Կոլումբիայի հավաքականը։

Կոլումբիայի հավաքականը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով առավելության հասավ Ուրուգվայի թիմի նկատմամբ: Բոլոր մրցաշարերում կոլումբացիների անպարտելի շարքը հասավ 28 խաղի։

Նեստոր Լորենսոյի գլխավորած թիմի կազմում Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո դարպասի գրավմամբ աչքի ընկավ անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ջեֆերսոն Լերման:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Կոլումբիայի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվեց «Լոս Կաֆետերոսի» պաշտպան Դանիել Մունյոսը: 

Ուրուգվայի հավաքականը 13 տարի չի կարողանում դուրս գալ Կոպա Ամերիկայի եզրափակիչ, որտեղ 23 տարի անց կխաղա Կոլումբիայի հավաքականը։

Եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին: Մյուս կիսաեզրափակիչում արգենտինացիները 2-0 հաշվով հաղթել էին Կանադայի հավաքականին։

Կոպա Ամերիկա, կիսաեզրափակիչ

Ուրուգվայ - Կոլումբիա` 0-1

Ջեֆերսոն Լերմա, 39

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա