Logo

«Կոլումբուս Քրյուն»՝ ՄԼՍ-ի չեմպիոն, Սելարայանը եզրափակիչում դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.12.2020Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:42

-

-

«Կոլումբուս Քրյուն» MLS-ի գավաթի եզրափակիչում 3-0 հաշվով առավելության է հասել «Սիեթլ Սաունդերսի» նկատմամբ:

Խփված բոլոր գոլերին իր մասնակցությունն է ունեցել հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով իր ակտիվում է գրանցել 2 գոլ և 1 արդյունավետ փոխանցում: 28-ամյա ֆուտբոլիստն ամբողջական խաղ է անցկացրել:

«Կոլումբուս Քրյուի» համար չեմպիոնական այդ տիտղոսը դարձել է երկրորդը պատմության մեջ, թիմն առաջինը նվաճել էր 2008 թվականին:

Այն իր կոնֆերենցիայի եզրափակիչում 1-0 հաշվով հաղթել էր «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշնին», իսկ «Սիեթլը» պարտության էր մատնել «Մինեսոտա Յունայթեդին» (3-2):

«Կոլումբուս Քրյուն» կանոնավոր առաջնությունում՝ Արևելյան կոնֆերենցիայում, 41-ական միավորով 3-4-րդ հորիզոնականներն էր բաժանել «Օռլանդո Սիթիի» հետ՝ իրենից առաջ թողնելով «Ֆիլադելֆիա Յունիոնին» (47) ու «Տորոնտոյին» (44), իսկ «Սիեթլ Սաունդերսն» Արևմտյան կոնֆերենցիայում 1-3-րդ տեղերն էր կիսել իր պես 39-ական միավոր վաստակած «Սպորտինգի» և «Փորթլանդ Թիմբերսի» հետ:

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինահայ ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ