Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կարծում է, որ բրազիլական «Ֆլամենգոյի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի խաղը չի տարբերվի եվրոպական բարձր մակարդակի հանդիպումներից, հաղորդում է Buli News-ը:
««Ֆլամենգոն» առաջատար թիմ է՝ մարտավարական կարգապահության, ագրեսիայի և իսկական բրազիլական ստեղծարարության ու հմտության լավ համադրությամբ։
Չեմպիոնների լիգայի բարձր մակարդակի թիմերի մեծ մասը պաշտպանվում է որպես մեկ ամբողջություն, «Ֆլամենգոն» ևս ունի այս կարգապահությունը։ «Ֆլամենգոյի» դեմ խաղը եվրոպական բարձր մակարդակի հանդիպում եմ դիտարկում:
«Ֆլամենգոն» ունի հստակ կառուցվածք և կարգապահություն։ Նրանք լավ են գործում պաշտպանությունում` որպես մեկ ամբողջություն:
Բրազիլական ֆուտբոլը կապում եմ ստեղծարարության հետ»,- ասել է բելգիացի մասնագետը:
Խաղը Երևանի ժամանակով 23:55-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


