Logo

Կոմպանի. «Մյուլերը լավագույն օրինակն է մյուսների համար»

16:25 / 27.04.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան գրանդի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը, և հնարավոր է՝ բոլոր 500-ն ամենաբարձր մակարդակով էր: Դա անհավանական է։ Ամեն մի խաղում Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար:

Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել է բելգիացին:

Մյուլերը 2008 թվականին է նորամուտը նշել Գերմանիայի ուժեղագույն լիգայում: 35-ամյա ֆուտբոլիստն ամռանը կհեռանա գերմանական ակումբից:

Բունդեսլիգայում անցկացրած խաղերի քանակով Մյուլերը պատմության մեջ 13-րդն է: Առաջատարը Կառլ-Հայնց Կորբելն է` 602 խաղով:

Թոմաս Մյուլերը մրցաշարի պատմության մեջ միայն չորրորդ խաղացողն է, որը Բունդեսլիգայում 500 խաղի շեմը հատում է մեկ ակումբի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ