Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է թիմի կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսի ապագայի մասին:
«Դա մեր տնօրենների աշխատանքն է: Եթե նա խաղում է, ապա այդ վստահությանն արժանացել է իր աշխատանքով: Ալֆոնսոն հրաշալի ֆուտբոլիստ է»,- բելգիացի մասնագետի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվելու է 2025-ի ամռանը, իսկ մյունխենյան գրանդը դեռևս չի շտապում երկարաձգել այն:
Ալֆոնսո Դևիսն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել է 3 ասիստի հեղինակ: