«Կոմոն» գնել է Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Մարտին Բատուրինայի տանսֆերային իրավունքը, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։
Transfermarkt-ի տվյալներով՝ «Բիանկոբլուն» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը՝ 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարելով 17 միլիոն եվրո։
«Կոմոն» նախորդ ռեկորդային տրանսֆերը կատարել էր այս տարվա հունվարին, երբ «Լիոնին» 15 միլիոն եվրո էր վճարել՝ Մաքսանս Կակերեին թիմ հրավիրելու համար:
Բատուրինան Զագրեբի «Դինամոյում» 168 խաղում խփել է 22 գոլ, կատարել 39 ասիստ։ Նա 2023թ. նոյեմբերից հրավիրվում է Խորվաթիայի ազգային հավաքական, որտեղ 12 խաղում աչքի է ընկել 1 գոլով։