Logo

«Կոմոն» կարող է խզել Վարանի պայմանագիրը

15:46 / 02.09.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիան ներկայացնող «Կոմոյի» նորեկ, ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է շուտով հեռանալ ակումբից։

31-ամյա ֆուտբոլիստն ակումբում նորամուտը նշել էր «Սամպդորիայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում (1-1, 11-մետրանոցներով` 3-4) և փոխարինվել 23-րդ րոպեին։

Football Italia-ն գրում է, որ Վարանը ծանր վնասվածք է ստացել և դուրս մնացել «Բիանկոբլուի»` Ա սերիայի հայտացուցակից։ Նա անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել և առաջնության հանդիպումներին կկարողնաա մասնակցել միայն այն դեպքում, երբ ակումբը նրան կվերահայտավորի։

Այդուհանդերձ, Marca-ի փոխանցմամբ` ամեն ինչ ավելի լուրջ է։ «Կոմոն» հիասթափված է Վարանի խաղից և ցանկանում է խզել նրա հետ պայմանագիրը։

Հիշեցնենք, որ ֆրանսացին այս ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում 2+1 ձևաչափով պայմանագիր կնքել «Կոմոյի» հետ։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» էր, իսկ 2011-2021 թթ. հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Վարանը 2018 թ. Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ