Logo

Կոնֆերենցիաների լիգա. 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

16:20 / 23.02.2024Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացած վիճակահանությամբ հայտնի դարձան Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը։ Այս փուլում իրար չէին կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող թիմերը։

Փլեյ-օֆֆում պայքարը սկսում են խմբերի հաղթողները, որոնք կմրցեն 1/16 եզրափակիչի արգելքը հաղթահարած ակումբների հետ։

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան մարտի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Քառորդ եզրափակիչի դիմակայությունները ևս որոշվելու են վիճակահանությամբ։

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ

«Սերվետ» (Շվեյցարիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ասթոն Վիլա» (Անգլիա)

«Մոլդե» (Նորվեգիա) - «Բրյուգե» (Բելգիա)

«Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - ՊԱՕԿ (Հունաստան)

«Շտուրմ» (Ավստրիա) - «Լիլ» (Ֆրանսիա)

«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ֆիորենտինա» (Իտալիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկանցեն տանը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ