Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» նախախաղային մարզումը

23:01 / 26.07.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ալաշկերտը» հունգարական «Դեբրեցենի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումից առաջ նախախաղային մարզում անցկացրեց Աբովյանի քաղաքային ստադիոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտ» - «Դեբրեցեն» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին Աբովյանում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Դիմակայության պատասխան խաղը մեկ շաբաթ անց տեղի կունենա Հունգարիայում։

«Ալաշկերտը» «Դեբրեցենի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ավստրիական «Ռապիդի» հետ: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում ուժեղ էր գտնվել Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատից» (1-1, 6-1):

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ