Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Ընթացիկ խաղարկությունն առաջինն է նոր ձևաչափով:
Լիգայի փուլից հետո 8 լավագույնները («Վիտորիա», «Լեգիա», «Լուգանո», «Ռապիդ», «Սերկլ», «Ֆիորենտինա», «Չելսի», «Յուրգորդեն») դուրս են եկել 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կխաղան անցումային փլեյ-օֆֆում: Զույգերի հաղթողները կանցնեն 1/8 եզրափակիչ:
Անցումային փլեյ-օֆֆում կմրցեն հետևյալ զույգերը
«Բաչկա Տոպոլա» - «Յագելոնիա»
«Մյոլդե» - «Շեմրոկ Ռովերս»
«Ցելյե» - ԱՊՕԵԼ
«Օմոնիա» - «Պաֆոս»
«Վիկինգուր» - «Պանատինաիկոս»
«Բորաց» - «Օլիմպիա»
«Գենտ» - «Բետիս»
«Կոպենհագեն» - «Հայդենհայմ»
Անցումային փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան հունվարի 13-ից փետրվարի 20-ը, իսկ 1/8 եզրափակիչի հանդիպումները՝ մարտի 6-13-ը:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին մասնակցել էր նաև Fastex Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան», որը 6 խաղում հավաքել էր 4 միավոր, գրավել 31-րդ տեղն ու դուրս մնացել պայքարից։