Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում բելգիական «Անդերլեխտը» տանը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 3-0 հաշվով հաղթեց բուլղարական «Լյուդոգորեցին» ու նվաճեց 1/8 եզափակիչի ուղեգիր:
1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր բելգիական թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Առաջին խաղում «Լյուդոգորեցը» նվազագույն հաշվով տնային հաղթանակ էր տարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Հռոմի «Լացիոն», Կիպրոսի «ԱԷԿ Լարնական» ու Տիրասպոլի «Շերիֆը»:
1/8 եզրափակիչում իրենց մրցակիցներին սպասում են 8 խմբերի հաղթողներ «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Նիսը» (Ֆրանսիա), «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ), «Յուրգարդենը» (Շվեդիա), «Սիվասպորը» (Թուրքիա), «Սլովանը» (Սլովակիա) և «Բաշաքշեհիրը» (Թուրքիա):
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։
Կոնֆերենցիաների լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ
«Անդերլեխտ» (Բելգիա) - «Լյուդոգորեց» (Բուլղարիա)` 2-1 (առաջին խաղ՝ 0-1) (հետխաղյա 11-մետրանոցներով՝ 3-0) (տեսանյութ)
Ֆրանկո Ռուսո, (ինքնագոլ), Յարի Վերսհարեն, 68 - Տիագո, 71
Հեռացում՝ Յակուբ Պետրովսկի, 97


