Logo

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Ալաշկերտի» ու «Արարատ-Արմենիայի» խաղերում հաշիվը հավասար է

19:49 / 27.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» և լավագույն քառյակը եզրափակած «Ալաշկերտը» մեկնարկեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում:

Վադան Մինասյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունել է հունական «Արիսին»։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1: 11-րդ րոպեին տանտերեին առաջ մղեց կոդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Էզան: 9 րոպե անց հավասարակշռությունը վերականգնեց «Արիսի» հոնդուրասցի կիսապաշտպան Լուիս Պալման:

Այս զույգի հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»:

«Ալաշկերտը» հյուրընկալել է հունգարական «Դեբրեցենին»: Առաջին խաղակեսից հետո Աբովյանի քաղաքային ստադիոնում զրոներ են լուսատախտակին: Հյուրերն ունեն խաղային ու տարածքային (45/55 տոկոս) որոշ առավելություն, իսկ երևանյան ակումբը ապավինում է հակագրոհների մարտավարությանը:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը «Դեբրեցենի» արգելքը հաղթահարելու դեպքում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ:

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 3-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ