Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» կմրցի ալբանական «Էգնատիայի» դեմ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Արարատ-Արմենիա». Վսևոլոդ Երմակով, Ալեմաո, Ժունիոր Բուենո, Կասիո Շեիդ, Հակոբ Հակոբյան, Ադրիանո Կաստանեյրա, Կարեն Մուրադյան, Արմեն Համբարձումյան, Արթուր Սերոբյան, Տենտոն Յենե, Վիլֆրիդ Էզա:
«Էգնատիա». Ալեն Շերի, Էմիլիանո Մուստա, Հուսեն Մեմոլա, Ռենատո Մալոտա, Աբդուրաման Ֆանգա, Ֆերնանդո Մեդեյրոս, Ալբանո Ալեքսի, Արբին Զեյնուլայի, Ռաֆայել Դվամենա, Ռեդի Կասա, Գուտիս Պաուլաուսկաս:
Հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողին որակավորման երկրորդ փուլում սպասում է հունական «Արիսը»։


