Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» մեկնել է Ալբանիա

00:20 / 19.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» մեկնել է Ալբանիա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հուլիսի 20-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Էլբասան Արենայում» կհյուրընկալվի ալբանական «Էգնատիային», հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին այս դիմակայության առաջին խաղը կայացել էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և ավարտվել 1-1 հաշվով:

Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ