Logo

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց ու ավարտեց ելույթները

00:17 / 04.08.2023• Ֆուտբոլ
Արարատ-Արմենիա-Արիս

Երևանի «Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։

Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց հունական «Արիսին», որի հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Ֆաբիանոն։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը։ «Արասի» հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային» (1-1, 4-4, 11մ՝ 4-2):

Ավելի վաղ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր էր նվաճել Երևանի «Փյունիկը», որը պայքարից դուրս էր թողել շվեդական «Կալմարին», իսկ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» չէր կարողացել հաղթահարել ռումինական «Ֆարուլի» արգելքը։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Արիս» (Հունաստան) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 1-0 (առաջին խաղ՝ 1-1)

Ֆաբիանո, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ