Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց, «Ալաշկերտը» պարտվեց

20:57 / 27.07.2023Ֆուտբոլ
Կոնֆերենցիաների լիգա-արդյունքներ

Երևանի «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտն» առաջին հանդիպումներն անցկացրին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում 1-1 հաշվով ավարտեց հունական «Արիսի» հետ տնային հանդիպումը:

Խաղի երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում. 11-րդ րոպեին «Արարատ-Արմենիային» առաջ մղեց կոդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Էզան: 9 րոպե անց «Արիսի» պատասխան գոլը խփեց հոնդուրասցի կիսապաշտպան Լուիս Պալման՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

«Արիսի» արգելքը հաղթահարելու դեպքում Վարդան Միանսյանի գլխավորած թիմն ուժերը կչափի Կիևի «Դինամոյի» հետ:

Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալեց հունգարական «Դեբրեցենին» ու պարտվեց նվազագույն հաշվով:

Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Չեռնոգորիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ստեֆան Լոնչարը:

Այս զույգի հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի ավստրիական «Ռապիդը»։

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 3-ին:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային» (1-1, 4-4, 11մ՝ 4-2), իսկ «Ալաշկերտն» ուժեղ էր գտնվել Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատից» (1-1, 6-1):

Կոֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպումներ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Արիս» (Հունաստան)՝ 1-1

Ուիլֆրիդ Էզա, 11 - Լուիս Պալմա, 20

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Դեբրեցեն» (Հունգարիա)՝ 0-1

Ստեֆան Լոնչար, 50

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ