Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» նախախաղային մարզում է անցկացրել Ալբանիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հուլիսի 20-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Էլբասան Արենայում» կմրցի ալբանական «Էգնատիայի» հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին այս դիմակայության առաջին խաղը կայացել էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և ավարտվել 1-1 հաշվով:
Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն