Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» վերջին մարզումն է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ալբանական «Էգնատիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումից առաջ:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմն «Էգնատիային» նույն մարզադաշտում կընդունի հուլիսի 13-ին, խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Ալբանիայում:
Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն