Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, կհյուրընկալվի շվեյցարական «Բազելին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Բազել». Հից, Լանգ, Պելմար, Լալաֆյորի, Նովոա, Տաուլանտ Ջակա, Բյուրգեր, Կադե, Նդոյ, Ամդունի, Զեկիրի:
«Սլովան». Հովան, Յուրի Մեդվեդև, Կաշիյա, Լովատ, Կուցկա, Լիխի, Վայս, Չակվետաձե, Չավրիչ, Աբուբակարի:
Տիգրան Բարսեղյանը հյուրերի պահեստայինների թվում է:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում
Հիշեցնենք, որ այս թիմերը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» հետ ընդգրկված էին H խմբում, որտեղ Հայաստանի 15-ակի չեմպիոնը 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։


