Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Բազելն» ու «Սլովանը» հաղթողին չպարզեցին, Բարսեղյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

01:57 / 10.03.2023Կոնֆերենցիաների լիգա
Բազել-Սլովան

Կոնֆերենցիաների լիգայում կայացան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները:

Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, հյուրընկալվելիս 2-2 հաշվով ավարտեց շվեյցարական «Բազելի» հետ արտագնա հանդիպումը: Տանտերերի կազմում աչքի ընկան շվեյցարացիներ, կիսապաշտպան Զեկի Ամդունին ու հարձակվող Անդի Զեկիրին: Հյուրերի գոլերը խփեցին չեխ պաշտպան Յուրի Մեդվեդևն ու գանացի հարձակվող Մալիկ Աբուբակարին:

Տիգրան Բարսեղյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանից ու Սլովակիայի չեմպիոնի կազմում փոխարինման մտավ 77-րդ րոպեին:

Իտալական «Ֆիորենտինան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց թուրքական «Սիվասպորին»: Հանդիպման միակ գոլը խփեց չեխ կիսապաշտպան Անտոնին Բարակը:

Բելգիական «Գենտը» 1-1 հաշվով ավարտեց թուրքական «Բաշակշեհիրի» հետ տնային հանդիպումը: Հյուրերի իտալացի հարձակվող Ստեֆանո Օկակայի գոլին դիպուկ հարվածով պատասխանեց «Գենտի» նիգերիացի հարձակվող Էմանուել Օրբանը:

Պոզնանի «Լեխն» ընդունեց Շվեդիայի ներկայացուցիչ «Յուրգորդենին» ու հաղթեց 2-0 հաշվով: Լեհաստանի չեմպիոնի կազմում աչքի ընկան  խորվաթ պաշտպան Անտոնիո Միլիչն ու լեհ կիսապաշտպան Ֆիլիպ Մարխվինսկին:

Ավելի վաղ ևս  6 թիմեր անցկացրել էին դիմակայությունների առաջին հանդիպումները: 

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչը մեկնարկել էր  «Լացիո» -  «ԱԶ Ալկմար» խաղով (1-2): 

Պատասխան խաղերը կկայանան մարտի 15-17-ը:

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Բազել» (Շվեյցարիա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)՝ 2-2 (տեսանյութ)

Զեկի Ամդունի, 6, Անդի Զեկիրի, 40 - Յուրի Մեդվեդև, 17, Մալիկ Աբուբակարի, 70

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Սիվասպոր» (Թուրքիա)՝ 1-0 (տեսանյութ)

Անտոնին Բարակ, 69

Հեռացում` Մաքս Գրադել, 90+4 («Սիվասպոր»)

«Գենտ» (Բելգիա) - «Բաշաքշեհիր» (Թուրքիա)՝ 1-1 (տեսանյութ)

Էմանուել Օրբան, 35 - Ստեֆանո Օկակա, 16

«Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Յուրգորդեն» (Շվեդիա)՝ 2-0 (տեսանյութ)

Անտոնիո Միլիչ, 39, Ֆիլիպ Մարխվինսկի, 82

«Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Նիս» (Ֆրանսիա)՝ 0-1 (տեսանյութ)

Այուբ Ամրաուի,  45+3

«ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս) - «Վեսթ Հեմ» (Անգլիա)՝ 0-2 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո,  36, 45+2

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1-1 (տեսանյութ)

Անդերս Դրեյեր, 57 - Մանու Տրիգերոս, 28

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ