Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Բազելը» 11-մետրանոցներով հաղթեց «Սլովանին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

00:30 / 17.03.2023Կոնֆերենցիաների լիգա
Բազել-Սլովան

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում շվեյցարական «Բազելը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-1 հաշվով հաղթեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանին», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը: Շվեյցարական թիմը նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Հայ ֆուտբոլիստը խաղը սկսեց պահեստայինների նստարանից, «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 97-րդ րոպեին, և վրիպեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլեր չէին գրանցվել:  

Խաղի սկզբնամասում տանտերերը ստացել էին երկու գոլի առավելություն. աչքի էին ընկել գանացի հարձակվող Մալիկ Աբուբակարին ու սլովակ կիսապաշտպան Յուրայ Կուցկան: Երկրորդ խաղակեսում հաշվի տարբերությունը կրճատել էր հյուրերի իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Կալաֆիորին, իսկ ավելացված երրորդ րոպեին «Բազելին» պարտությունից փրկել էր շվեյցարացի կիսապաշտպան Զեկի Ամդունին՝ 2-2: Առաջին խաղում նույնպես գրանցվել էր 2-2 հաշիվը:

Հիշեցնենք, որ այս թիմերը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» հետ ընդգրկված էին H խմբում, որտեղ երևանյան ակումբը 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 2-2 (11-մետրանոցներով՝ 1-4) (տեսանյութ)

Մալիկ Աբուբակարի, 10, Յուրայ Կուցկա, 17 - Ռիկարդո Կալաֆյորի, 53, Զեկի Ամդունի, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ