Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ֆիորենտինան», Բազելը», «Գենտն» ու «Լեխը» 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

01:56 / 24.02.2023Կոնֆերենցիաների լիգա
Կոնֆերենցիաների լիգա-1/8

Կոնֆերենցիաների լիգայում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի վերջին չորս մասնակիցները. հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին իտալական «Ֆիորենտինան», շվեյցարական «Բազելը», բելգիական «Գենտն» ու լեհական «Լեխ Պոզնանը»:

«Ֆիորենտինան» տանը 3-2 հաշվով հաղթեց պորտուգալական «Բրագային»: Առաջին խաղում իտալական ակումբը 4-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել:

«Բազելը» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ թուրքական «Տրաբզոնսպորի» նկատմամբ, դիմակայության հաշիվը դարձրեց 2-1 ու նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Լեհաստանի գործող չեմպիոն «Լեխը» նվազագույն հաշվով հաղթեց նորվեգական «Բուդյո Գլիմտին»: Առաջին խաղը գոլազուրկ ավարտ էր ունեցել: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Հռոմի «Լացիոն», Կիպրոսի «ԱԷԿ Լարնական», Տիրասպոլի «Շերիֆը» և բելգիական «Անդերլեխտը»

1/8 եզրափակիչում իրենց մրցակիցներին սպասում են 8 խմբերի հաղթողներ «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Նիսը» (Ֆրանսիա), «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ), «Յուրգարդենը» (Շվեդիա), «Սիվասպորը» (Թուրքիա), «Սլովանը» (Սլովակիա) և «Բաշաքշեհիրը» (Թուրքիա): Զույգերը հայտնի կդառնան վիճակահանությամբ:

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։

Կոնֆերենցիաների լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բրագա» (Պորտուգալիա)` 3-2 (տեսանյութ)

Ռոլանդո Մանդրագորա, 37, Սալոնարա Ռիկարդո, 58, Արթուր Կաբրալ - Անդրե Կաշտրու, 16, Ալվարո Ջալո, 34

«Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա)` 1-0 (տեսանյութ)

Միկայել Իսհակ, 62

«Բազել» (Շվեյցարիա) - «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)` 2-0 (տեսանյութ)

Զեկի Ամդունի, 13 Անդի Զեկիրի, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ