Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ֆիորենտինան» պարտվեց, բայց կիսաեզրափակիչում է

22:44 / 20.04.2023Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ իտալական «Ֆիորենտինան»:

Ա Սերիան ներկայացնող ակումբը տանը 2-3 հաշվով պարտվեց Պոզնանի «Լեխին», սակայն երկխաղյա դիմակայության արդյունքում նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր: Առաջին խաղում «Ֆիորենտինան» առավելության էր հասել 4-1 հաշվով:

Պատասխան հանդիպման մինչև 78-րդ րոպեն լեհական ակումբը հաղթում էր 3-0 հաշվով։ Հյուրերից աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Աֆոնսու Սոուզան, հարձակվողներ, նորվեգացի Քրիստոֆեր Վերդեն ու լեհ Արթուր Սոբլեխը: «Ֆիորենտինայի» գոլերը խփեցին իտալացիներ, հարձակվող Ռիկարդո Սոտիլն ու կիսապաշտպան Գաետանո Կաստրովիլը: 

Կիսաեզրափակիչում «Ֆիորենտինան» կհանդիպի «Բազել» (Շվեյցարիա) - «Նիս» (Ֆրանսիա) զույգի հաղթողին: 

Զուգահեռաբար ընթացող խաղում հոլանդական «ԱԶ Ալկմարը» 2-0 հաշվով տնային հաղթանակ տարավ բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ ու հավասարեցրեց դիմակայության հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)` 2-3 (տեսանյութ)  

Ռիկարդո Սոտիլ, 78, Գաետանո Կաստրովիլ, 90+2 - Աֆոնսու Սոուզա, 9, Քրիստոֆեր Վերդե, 65 (11մ), Արթուր Սոբեխ, 69

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա