Բելգիական «Գենտը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրին» և դարձավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը:
Առաջին խաղակեսում եվրագավաթների պատմության ամենաարագ հեթ-տրիկը ձևակերպեց «Գենտի» նիգերիացի հարձակվող Գիֆտ Էմանուել Օրբանը՝ աչքի ընկնելով 31, 32 և 34-րդ րոպեներին:
«Գենտի» կազմում մեկ գոլ էլ խփեց բելգիացի հարձակվող Հուգո Կույպերսը, իսկ թուրքական ակումբի միակ գոլը խփեց բելգիացի վինգեր Ադնան Յանուզայը:
Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Բելգիական ակումբի մրցակիցը քառորդ եզրափակիչում հայտնի կդառնա վիճակահանությամբ:
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Իստանբուլ Բաշաքշեհիր» (Թուրքիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 1-4 (առաջին խաղը՝ 1-1) (տեսանյութ)
Ադնան Յանուզայ, 88 - Գիֆտ Էմանուել Օրբան, 31, 32, 34, Հուգո Կույպերս, 37


