Logo

Կոնֆերենցիաների լիգա․ Հայկական ակումբների խաղերի մրցավարները

13:27 / 11.07.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերի մրցավարներին։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» և էստոնական «Նարվա Տրանսի» խաղում կաշխատի կիպրոսցի Կիրիակոս Աթանասիուի գլխավորած մրցավարական անձնակազմը։

Բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» և ալբանական «էգնատիայի» միջև հանդիպումը կսպասարկեն Մալթան ներկայացնող մրցավարներ՝ Թրաստին Ֆարրուջա Կանի գլխավորությամբ։

Երևանի «Ալաշկերտի» և Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատիի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել հունգարացի Ադամ Ֆարկաշը։

Հիշեցնենք, որ հայկական երեք ակումբներն էլ առաջին խաղերը կանցկացնեն հուլիսի 13-ին սեփական խաղադաշտում։ Պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց։

ԿԼ. Հայկական թիմերի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ