Կոնֆերենցիաների լիգայում փետրվարի 16-ին մեկնարկեց փլեյ-օֆֆը, անցկացվեցին 1/16 եզրափակիչի առաջին խաղերը։
Իտալական «Ֆիորենտինան» 4-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեցին հարձակվողներ, սերբ Լուկա Յովիչն ու բրազիլացի Արթուր Կաբրալը:
Հռոմի «Լացիոն», 15-րդ րոպեից խաղալով 10 ֆուտբոլիստով, տանը նվազագույն հաշվով հաղթեց ռումինական «Կլուժին»: Առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման միակ գոլը տպավորիչ հարվածով խփեց իտալացի ռմբարկու Չիրո Իմոբիլեն:
Թուրքական «Տրաբզոնսպորը», բուլղարական «Լյուդոգորեցն» ու Լարնակայի «ԱԷԿ»-ը նվազագույն հաշվով տնային հաղթանակներ տարան, համապատասխանաբար, շվեյցարական «Բազելի», բելգիական «Անդերլեխտի» և ուկրաինական «Դնեպր-1»-ի նկատմամբ, իսկ Բելգրադի «Պարտիզանը» հյուրընկալվելիս նույն հաշվով հաղթեց Տիրասպոլի «Շերիֆին»:
«Բուդյո Գլիմտ» - «Լեխ Պոզնան» հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ:
Պատասխան խաղերը կկայանան փետրվարի 23-ին:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում իրենց մրցակիցներին սպասում են 8 խմերի հաղթողներ «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Նիսը» (Ֆրանսիա), «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ), «Յուրգարդենը» (Շվեդիա), «Սիվասպորը» (Թուրքիա), «Սլովանը» (Սլովակիա) և «Բաշաքշեհիրը» (Թուրքիա):
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։
Կոնֆերենցիաների լիգայի գործող հաղթող Հռոմի «Ռոման» այս մրցաշրջանում խաղում է Եվրոպա լիգայում:
Կոնֆերենցիաների լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր
«Բրագա» (Պորտուգալիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)` 0-4 (տեսանյութ)
Լուկա Յովիչ, 45+1, 60, Արթուր Կաբրալ, 79, 90
«Լացիո» (Իտալիա) - «Կլուժ» (Ռումինիա)` 1-0 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 45+4
Հեռացում՝ Պատրիսիո Գաբարոն, 15
«Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)` 0-0
«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Բազել» (Շվեյցարիա)`1-0 (տեսանյութ)
Յենս Լարսեն, 65
«Շերիֆ» (Մոլդովա) - «Պարտիզան» (Սերբիա)` 0-1 (տեսանյութ)
Ռիկարդու Գոմեշ, 45
Հեռացում՝ Իգոր Վույաչիչ, 50
«Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)` 1-0 (տեսանյութ)
Տիագո, 9
«ԱԷԿ Լարնակա» (Կիպրոս) - «Դնեպր-1» (Ուկրաինա)` 1-0 (տեսանյութ)
Անխել Գարսիա, 84


