Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» կհյուրընկալվի Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Նարվա Տրանս». Ալեքսանդր Կրայզմեր, Արտյոմ Սկինյով, Ալեքս Մարկովիչ, Կաուան, Ալեքսանդր Նիկոլաև, Մարկ Մաքսիմկին, Իրյե, Դանիլ Տարասենկով, Գլեբ Պևցով, Հարլին Սուարես, Մատվի Բուրենկո:
«Փյունիկ». Ստանիսլավ Բուչնև, Ժունինյո, Անտոն Բրատկով, Նիկիտա Բարանով, Ալեքսանդր Միլկովիչ, Էդգար Մալաքյան, Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան, Ջեյմս, Լուկա Յուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:30-ին: Առաջին խաղում Եղիշե Մելիքյանի թիմը 2-0 հաշվով հաղթանակ է տարել:
Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ։