Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Նիսի» ու «Վեսթ Հեմի» արտագնա հաղթանակները (տեսանյութ)

23:41 / 09.03.2023Վիդեո
null

Կոնֆերենցիաների լիգայում մարտի 9-ին շարունակվեց 1/8 եզրափակիչը, որը երկու օր առաջ մեկնարկել էր «Լացիո» -  «ԱԶ Ալկմար» խաղով (1-2): 

Եվս 6 թիմեր անցկացրին դիմակայությունների առաջին հանդիպումները:

Ֆրանսիական «Նիսը» հյուրընկալվեց Տիրասպոսլի «Շերիֆին» ու հաղթեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց մարոկկացի պաշտպան Այուբ Ամրաուին:

Լոնդոնի «Վեսթ Հեմը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Կիպրոսը ներկայացնող «ԱԵԿ Լառնակայի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլով աչքի ընկավ ճամայկացի հարձակվող Մայքլ Անտոնիոն: 

Բելգիական «Անդերլեխտը» սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ավարտեց իսպանական «Վիլյառեալի» հետ հանդիպումը: Հյուրերի իսպանացի կիսապաշտպան Մանու Տրիգերոսի գոլին դիպուկ հարվածով պատասխանեց տանտերերի դանիացի կիսապաշտպան Անդերս Դրեյերը:

Պատասխան խաղերը կկայանան մարտի 15-17-ը:

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Նիս» (Ֆրանսիա)՝ 0-1 (տեսանյութ)

Այուբ Ամրաուի,  45+3

«ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս) - «Վեսթ Հեմ» (Անգլիա)՝ 0-2 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո,  36, 45+2

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1-1 (տեսանյութ)

Անդերս Դրեյեր, 57 - Մանու Տրիգերոս, 28

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա