Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Նիսը», «Անդերլեխտը», «Վեսթ Հեմն» ու «ԱԶ Ալկմարը» քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

01:55 / 17.03.2023Կոնֆերենցիաների լիգա
կոնֆերենցիաների լիգա-2023

Կոնֆերենցիաների լիգայում կայացան 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները և հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները։

Ֆրանսիական «Նիսը» տանը 3-1 հաշվով ուժեղ գտնվեց Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆից», որին հաղթել էր նաև առաջին խաղում (1-0): Տանտերերի կազմում աչքի ընկան հարձակվողներ, ֆրանսիացի Գաետան Լաբորդը, նիգերիացի Տերեմ Մոֆին ու ալժիրցի Բիլալ Բրահիմին: Հյուրերի գոլը խփեց Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվող Աբդուլ Տապսոդան: 

Բելգիական «Անդերլեխտը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ։ Խաղի միակ գոլը խփեց ալժիրցի հարձակվող Իսլամ Սլիմանին: Առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։

Լոնդոնի «Վեսթ Հեմը» սեփական խաղադաշտում 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կիպրոսը ներկայացնող «ԱԵԿ Լառնակայի» նկատմամբ: Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը, մեկական անգամ աչքի ընկան հարձակվողներ, իտալացի Ջանլուկա Սկամական ու անգլիացի Դիվին Մուբաման: Առաջին խաղում ևս հաղթել էր անգլիական ակումբը` 2-0։

Հոլանդական «ԱԶ Ալկմարը» տանը 2-1 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին»: Տանտերերի գոլերը խփեցին հարձակվողներ, շվեդ Յեսպեր Կարլսոնն ու հույն Վանգելիս Պավլիդիսը: Հռոմեական թիմի կազմում աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը: Նիդերլանդները ներկայացնող ակումբը նույն հաշվով հաղթել էր նաև Իտալիայում: 

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել բելգիական «Գենտը»,  իտալական «Ֆիորենտինան», Պոզնանի «Լեխը» և շվեյցարական «Բազելը»

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Նիս» (Ֆրանսիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 3-1 (տեսանյութ)

Գաետան Լաբորդ, 29, Տերեմ Մոֆի, 53, Բիլալ Բրահիմի, 79 - Աբդուլ Տապսոդա, 54

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 0-1 (տեսանյութ)

Իսլամ Սլիմանի, 73

«Վեսթ Հեմ» (Անգլիա) - «ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս)՝ 4-0 (տեսանյութ)

Ջանլուկա Սկամակա, 20, Ջարոդ Բոուեն, 47, 49, Դիվին Մուբամա, 65

Հեռացում՝ Գուստավո, 45 («ԱԵԿ Լառնակա»)

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Լացիո» (Իտալիա)՝ 2-1 (տեսանյութ)

Յեսպեր Կարլսոն, 28, Վանգելիս Պավլիդիս, 62 - Ֆելիպե Անդերսոն, 21

«Յուրգորդեն» (Շվեդիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 0-3  (տեսանյութ)

Ֆիլիպ Մարչվինսկի, 77, Նիկա Կվեկվեսկիրի, 90+1, Միխալ Սկուրաս,  90+2

Հեռացում` Մարկուս Դանիելսոն, 44

«Սիվասպոր» (Թուրքիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 1-4  (տեսանյութ)

Էրդոգան Եսիլյուրտ, 35 - Արթուր Կաբրալ, 44, Նիկոլա Միլենկովիչ, 62, Դիմիտրիոս Գուտաս, 79 (ինքնագոլ), Գաետանո Կաստրովիլի, 89

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 2-2 (11-մետրանոցներով՝ 1-4) (տեսանյութ)

Մալիկ Աբուբակարի, 10, Յուրայ Կուցկա, 17 - Ռիկարդո Կալաֆյորի, 53, Զեկի Ամդունի, 90+3

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ