Logo

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը

18:50 / 25.07.2024Ֆուտբոլ
null

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» մեկնարկային կազմը Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։

«Նոա». Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսանդր Միլկովիչ, Սանթոս, Գոնսալո Սիլվա, Գուդմունդուր Թորարինսոն, Մարտին Գամբոս, Արտյոմ Ավանեսյան, Գոռ Մանվելյան, Վիրջիլ Պինսոն, Էրալդ Ցինարի, Գոնսալո Գրեգորիո։

Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Նոան» երկու անգամ հաղթել էր հյուսիսմակեդոնական «Շկենդիային» (2-0, 2-1)։

«Սիլմա Ուոնդերերսի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի ԱԵԿ (Հունաստան) - «Ինտեր Կլուբ Էսկալդես» (Անդորրա) դիմակայության հաղթողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ