Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի ավարտից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։
1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին խմբերում առաջին տեղ գրաված ակումբները:
- Խմբերի հաղթող դարձան «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Նիսը» (Ֆրանսիա), «ԱԶ Ալկմարը» (Նիդեռլանդներ), «Յուրգարդենը» (Շվեդիա), «Սիվասպորը» (Թուրքիա), «Սլովանը» (Սլովակիա) և «Բաշաքշեհիրը» (Թուրքիա):
1/16 եզրափակիչից պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի խմբերում երրորդ ու Կոնֆերենցիաների լիգայի խմբերում երկրորդ տեղը գրաված թիմերը:
- Եվրոպա լիգայի խմբերում երրորդն են «Բուդյո Գլիմտը» (Նորվեգիա), «ԱԷԿ Լարնական» (Կիպրոս), «Լյուդոգորեցը» (Բուլղարիա), «Բրագան» (Պորտուգալիա), «Շերիֆը» (Մոլդովա), «Լացիոն» (Իտալիա), «Տրաբզոնսպորը» (Թուրքիա):
- Կոնֆերենացիների լիգայի խմբերում երկրորդ տեղն են զբաղեցրել «Ֆիորենտինան» (Իտալիա), «Անդերլեխտը» (Բելգիա), «Լեխ Պոզնանը» (Լեհաստան), «Պարտիզանը» (Սերբիա), «Դնեպր-1»-ը (Ուկրաինա), «Գենտը» (Բելգիա), «Կլուժն» (Ռումինիա) ու «Բազելը» (Շվեյցարիա)
Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Եզրափակիչը կկայանա 2023 թվականի հունիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Էդեն Արենա» ստադիոնում:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգային մասնակցեց նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը և դուրս մնաց պայքարից։
Կոնֆերենցիաների լիգայի գործող հաղթողը Հռոմի «Ռոման է», որը ելույթ է ունենում Եվրոպա լիգայում:


