Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերը կչափի հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Փյունիկ». Հենրի Ավագյան, Ալեմաո, Միխայիլ Կովալենկո, Տարոն Ոսկանյան, Ժունինյո, Մարտիմ Մայա, Եվգենի Կոչուկ, Ջեյմս Սանտոս, Լուկաս Վիլելա, Յուսուֆ Օտուբանջո, Սերժ Դեբլե։
«Ստրուգա». Դույմովիչ, Սպիրովսկի, Ռադիչ, Կրիվանևա, Վլայկովիչ, Ուկպա, Կասամի, Ռիստևսկի, Իբրաիմի, Շաբանի, Կեհինդե:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Առաջին խաղում Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնը հաղթել է 2-1 հաշվով։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» ու եվրագավաթային պայքարում տեղափոխվել է Կոնֆերենցիաների լիգա:
«Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։


