Logo

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» մրցակիցը

23:19 / 03.08.2023Ֆուտբոլ
Փյունիկ-Բուդյո Գլիմտ

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։

Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Բուդյո Գլիմտը» հյուրընկալվելիս 4-2 հաշվով ուժեղ գտնվեց չեխական «Բոհեմիանս Պրահայից», որին հաղթել էր նաև տանը (3-0):

Նորվեգիայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրից հետո «Բուդյո Գլիմտը» 41 միավորով առաջատարն է։ Նախորդ մրցաշրջանում նորվեգական ակումբը մասնակցել էր Եվրոպա լիգային, որի խմբային փուլում գրավել էր երրորդ տեղը և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչ, որտեղ պարտվել էր լեհական «Լեխին» (0-0, 0-1):

Հիշեցնենք, որ նախորդ երկու փուլերում «Փյունիկը» երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։

Նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ