Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» նախախաղային մարզում է անցկացրել Էստոնիայի Ռակվերե քաղաքի «Մունիսիպալ» ստադիոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հուլիսի 20-ին կմրցի Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսի» հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:
Աբովյանի քաղաքային ստադիոնում կայացած առաջին խաղում «Փյունիկը» 2-0 հաշվով հաղթանակ էր տարել: Այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում երևանյան ակումբը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը:
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն