Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» վերջին մարզումն է անցկացրել էստոնական «Նարվա Տրանսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումից առաջ:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ֆոտոշարք է պատրաստել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի նախախաղային մարզումից:
«Փյունիկ» - «Նարվա Տրանս» հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին Աբովյանի քաղաքային ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Էստոնիայում:
Այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը։