Logo

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» նախախաղային մարզումը՝ VNews-ի ֆոտոշարքում

20:05 / 16.08.2023• Ֆուտբոլ
Փյունիկ-ֆոտոշարք

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» նախախաղային մարզում անցկացրեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ։

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած մարզմանն ու պատրաստել ֆոտոշարք։

Pyunik - Bodo/Glimt

Օգոստոսի 16-ին «Հանրապետականում» նախախաղային մարզում կանցկացնի նաև նորվեգական ակումբը։

«Փյունիկ» - «Բուդյո Գլիմտ» հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին ու կմեկնարկի ժամը 20։00-ին։ Խաղի մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ առաջին խաղում երևանյան ակումբը 0-3 հաշվով արտագնա պարտություն է կրել։ Այս զույգի հաղթողը որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։

Կոնֆերենցիաների լիգայի նախորդ երկու փուլերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։

Նախորդ մրցաշրջանում Հայաստանի 15-ակի չեմպիոնը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

«Փյունիկը» եվրագավաթներում Հայաստանի վերջին ներկայացուցիչն է այս մրցաշրջանում։ Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» ելույթներն ավարտել էին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից հետո։

«Փյունիկ» - «Բուդյո Գլիմտ» խաղի մուտքը կլինի ազատ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ