Logo

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Կալմարին», Դաշյանի ֆանտաստիկ գոլը

21:00 / 03.08.2023• Ֆուտբոլ
Փյունիկ-Կալմար

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր։

Երկրորդ փուլի պատասխան խաղում երևանյան ակումբը 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ շվեդական «Կալմարի» նկատմամբ, որին հաղթել էր նաև հյուրընկալվելիս (2-1):

Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակ կորզեց վերջնամասում։ 77-րդ րոպեին հաշիվը տպավորիչ հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, որը մրցակցի դարպասը գրավեց սեփական կիսադաշտից։ 2 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած Հովհաննես Հարությունյանը։ Վերջնամասում շվեդական ակումբը կրճատեց հաշիվը, սակայն ավելի անել չհաջողվեց։

Որակավորման երրորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ (առաջին խաղում նորվեգական ակումբը հաղթել է 3-0 հաշվով)։ Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» (Հայաստան) - «Կալմար» (Շվեդիա)՝ 2-1 (առաջին խաղ՝ 2-1)

Արտակ Դաշյան, 75, Հովհաննես Հարությունյան, 77 - Միլետա Ռայկովիչ, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ