Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ շվեդական «Կալմարի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում:
Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց տանտերերի դանիացի կիսապաշտպան Յակոբ Տրենսկովը:
55-րդ րոպեին Հայաստանի 15-ակի չեմպիոնի պատասխան գոլը խփեց բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը:
88-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց «Փյունիկը» կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոն՝ օգտվելով մրցակցի դարպասապահի անվստահ խաղից։
Դիմակայության պատասխան խաղը կկայանա օգոստոսի 3-ին Հայաստանում:
Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ:
Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում երևանյան ակումբը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։
Կոֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Կալմար» (Շվեդիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1-2
Յակոբ Տրենսկով, 44 - Լուկա Յուրիչիչ, 55, Խուան Բրավո, 81


