Երևանի «Փյունիկը» Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղը կանցկացնի Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը տնային խաղը կանցկացնի հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին: Դիմակայության առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 10-ին Սան Մարինոյում:


