Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում լեհական «Պոգոնը» հյուրընկալվելիս 0-5 հաշվով պարտվեց բելգիական «Գենտին»։ Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նիգերիացի ռմբարկու Գիֆթ Օրբանը, ևս երկու գոլ խփեց բելգիացի հարձակվող Ուգո Կյույպերսը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 17-ին Լեհաստանում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում այս զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Դիլա Գորի» (Վրաստան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս) դիմակայության հաղթողը։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում
«Գենտ» (Բելգիա) - «Պոգոն» (Լեհաստան)՝ 5-0
Գիֆթ Օրբան, 13, 35, 64, Ուգո Կյույպերս, 40, 45+1


